ԱՄՆ վարչակազմն ամեն կերպ փորձում է վնասել Ադրբեջանի հետ հարաբերությունները․ Ադրբեջանի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ ներկայիս վարչակազմն ամեն կերպ փորձում է վնասել Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ հենվելով շինծու և առասպելական հայտարարությունների վրա։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Մեզ ցնցում է մամուլի ազատության նկատմամբ ամերիկյան կողմի անհանդուրժողականությունը, որը հանդես է գալիս որպես խոսքի ազատության պաշտպան»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն։

Ավելի վաղ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը սոցցանցերում գրառում էր կատարել․

«Վերջերս ԱՄՆ-ի հասցեին շատ վիրավորական և ծաղրական  արտահայտություններ են հնչում: Ամենահայտնիներն այս ամիս AZTV-ի «Շաբաթ» հաղորդման ժամանակ հնչած «բացահայտ շանտաժ» և «նողկալի» բառերն էին: Լավ փորձ է, բայց սա չի կարող շեղել ուշադրությունը այն փաստից, որ անհիմն մեղադրանքներով Ադրբեջանում  300-ից ավելի քաղբանտարկյալ բանտերում է և տոները չի նշի ընտանիքների հետ»:




Լրահոս