ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակները արձագանքել են Նիկոլ Փաշինյանի՝ բանավիճելու կոչին՝ մերժելով այն։ Չնայած նախկին նախագահների գրասենյակների պատասխաններին՝ Փաշինյանը կրկին բանավիճելու կոչ արեց։
«Նախկին նախագահներին կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել և օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից»,- ասաց Փաշինյանը։