
Ապրիլի 4-ին, ժամը 17.18-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 63 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1949 թ. ծնված Ա. Կ.-ի դին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն