
Լոնդոնը դարձել է աշխարհի ամենահզոր եվրոպական մայրաքաղաքը, որն ունի ամենամեծ քանակությամբ ընկերությունները:
Աշխարհի 40 տոկոս ընկերություններ ընտրում են հենց Լոնդոնը իրենց բիզնեսի համար: Աշխարհի 250 ամենահզոր ընկերություններից հինգից երկուսը նախընտրում են իրենց ներկայացուցչությունն ունենալ Լոնդոնում:
Այդ ցուցանիշով Լոնդոնը 5 անգամ ավելի նախընտրելի է, քան Փարիզը, որն ընտրում է գործարարների 19 տոկոսը, երրորդ տեղում է Բեռլինը՝ 13.7 տոկոս, իսկ չորրորդ տեղում է Ֆրանկֆուրտը՝ 9.8 տոկոսով. տեղեկացնում է Telegraph-ը: