«Տրանսպորտի սակագնի բարձրացման ոչ մի փաստարկ հիմնավորված չէ». Արմեն Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տրանսպորտի սակագնի բարձրացման ոչ մի փաստարկ հիմնավորված չեմ համարում»,- Armlur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը:

«Կազմակերպության իրականացրած մոնիթորինգի արդյունքներն ընդունելի չեն՝ մի շարք պատճառներով: Նախ, եթե այս կազմակերպությունը չի ներկայացել, և չգիտենք, թե որ արժանիքների համար են նրան պատվեր տվել, արդեն իսկ վատ է:

Երկրորդ, մենք՝ քաղաքային իշխանությունը, քաղաքի ավագանին և հանձնաժողովի անդամներս, պետք է ինքնուրույն ընտրություն կատարեինք մոնիթորինգի մեթոդիկայի հարցում»,- ասաց նա:

Ամփոփելով՝  Պողոսյանը նկատեց, որ ստեղծված իրավիճակում քաղաքացին իր արժանապատվությունը պաշտպանելու համար պետք է քաղաքացիական ակտիվություն ցուցաբերի, ինչպես արդեն մեկ անգամ նույն պատճառով գործողությունների է դիմել:

«Մարդիկ այս կերպ կարողացան տրանսպորտի գինը վերադարձնել նախնական չափին:

Քաղաքացիական ակտիվության դրսևորումներն ուղղակի անհրաժեշտություն են»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանում տրանսպորտի սակագինը որոշելու համար ստեղծված հանձնաժողովի հետազոտությամբ` միկրոավտոբուսի համար պետք է սահմանել 207, իսկ համապատասխանաբար՝  դիզել և գազով շահագործվող ավտոբուսների համար՝  252 և 176 դրամ:




Լրահոս