ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիան հրապարակել է 10 անվանակարգում «Օսկար» կինոմրցանակի հավակնորդների շորթլիսթը՝ կարճ ցուցակը: Այս մասին նշված է «Օսկար» մրցանակաբաշխության կայքում։ «Լավագույն արտասահմանյան գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում հաղթանակի համար հավակնում է 15 կինոնկար:
«Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2025 թ. մարտի 2-ին։
ԻՐԱՎՈՒՆՔ
ՀԱՐՑ. Ե՞րբ կարող է վերականգնվել ծնողական իրավունքները:
Իրինա Սաղաթելյան (28 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ծնողական իրավունքները կարող են վերականգնվել, եթե ծնողները կամ նրանցից մեկը փոխել են իրենց վարքագիծը, կենսաձեւը եւ (կամ) երեխայի դաստիարակության նկատմամբ վերաբերմունքը։
l Ծնողական իրավունքները վերականգնվում են դատական կարգով՝ ծնողական իրավունքներից զրկված ծնողի դիմումի հիման վրա։ Ծնողական իրավունքների վերականգնման մասին գործերը քննվում են խնամակալության եւ հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ։
l Ծնողական իրավունքների վերականգնման մասին դիմումի հետ միաժամանակ կարող է քննության առնվել նաեւ երեխային ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելու մասին պահանջը։
l Երեխայի նկատմամբ ծնողական իրավունքների վերականգնումը կատարվում է` հաշվի առնելով նրա կարծիքը։ Դատարանը, հաշվի առնելով երեխայի կարծիքը, իրավունք ունի մերժելու ծնողական իրավունքների վերականգնման հայցը, եթե ծնողական իրավունքների վերականգնումը հակասում է երեխայի շահերին:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծնողական իրավունքների վերականգնում չի թույլատրվում, եթե երեխան որդեգրված է, եւ որդեգրումը սահմանված կարգով չի վերացվել: