ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ՏՆՕՐԵՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վարդան Արշավիրի Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Ռոյալ Արմենիա» Հ/Ձ ՍՊ ընկերության տնօրենի՝ 2022 թվականի փետրվարի 24-ի թիվ 6 ԱՊ հրամանի հիման վրա, հանդիսանալով «Ռոյալ Արմենիա» Հ/Ձ ՍՊ ընկերության ամբարձիչի /ավտոկառ/ վարոոդ, պատշաճ հրահանգավորված լինելով աշխատավայրում ամբարձիչ տեխնիկայի անվտանգության կանոնները պահպանելու վերաբերյալ եւ հանդիսանալով նույն ընկերության ամբարձիչ սարքավորումների աշխատանքների անվտանգ շահագործման պատասխանատու անձ, խախտելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա եւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի թիվ 594-Ն հրամանով սահմանված պահանջների համաձայն «Ռոյալ Արմենիա» Հ/Ձ ՍՊ ընկերության կողմից մշակված եւ տնօրենի կողմից 18.02.2021 թ-ին հաստատված ամբարձիչ սարքավորման (ավտոկառ) վերաբերյալ «Արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության» վկայագրի 1.4 կետի (այն է՝ «..արգելվում է ամբարձիչի կիրառումը մարդկանց, պայթյունավտանգ կամ թունավոր նյութերի բարձրացման համար…») եւ նույն ընկերության կողմից մշակված ու 24.02.2021թ.-ին հաստատված «Ավտոկառի տեխնիկայի անվտանգության կանոններ» Հրահանգի 11-րդ բաժնի բ) (այն է՝ «Եղանային բեռնիչները նախատեսված են բեռների, այլ ոչ թե մարդկանց տեղափոխման համար», գ) (այն է՝ «մի օգտագործեք եղանային բարձիչը մարդկանց բարձրացնելու համար:

 

Անհրաժեշտության դեպքում մարդ բարձրացնելու համար պետք է օգտագործել միայն հուսալի ամրացված եւ արգելապատնեշներով հարթակ՝ պահպանելով անվտանգության եւ նախազգուշական միջոցները», եւ նույն հրահանգի 13-րդ բաժնի ա) («հիշեք այն մասին, որ թեք հարթությունով վերեւ բարձրանալիս հարկավոր է շարժվել հետընթացով, հատկապես բեռ տեղափոխելու ժամանակ») եւ բ)  («արգելվում է կատարել բեռնում եւ բեռնաթափում թեք հարթության վրա») կետերի պահանջները, 2023 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Հաղթանակ 1 հասցեում գործող «Ռոյալ Արմենիա» Հ/Ձ ՍՊ ընկերությունում որպես էլեկտրիկ աշխատող Գեւորգ Արսենի Գեւորգյանի խնդրանքով, վերջինիս կողմից ընկերության տարածքում նախապես պլանավորված նոր օդային էլեկտրական մալուխների անցկացման աշխատանքներ իրականացնելու նպատակով, իր կողմից շահագործվող բեռների բարձրացման եւ տեղափոխման համար նախատեսված ամբարձիչ տեխնիկայի (ավտոկառի) բարձրացման մեխանիզմի վրա ինքնակամ հավաքակցված մետաղական զամբյուղով Գեւորգ Գեւորգյանին բարձրացրել է մոտ 4-5 մետր բարձրության վրա. այդ ընթացքում հերթական անգամ, տեխնիկայի առաջ շարժվելու ժամանակ, թեք տարածության վրա ավտոկառը կողաշրջվել է, ինչի արդյունքում Գեւորգ Գեւորգյանը վայր է ընկել գետնին՝ ստանալով ձախ ազդրոսկրի փակ բազմաբեկոր կոտրվածքի, գլխի աջից գագաթային շրջանի սալջարդ վերքի ձեւով մարմնական վնասվածքները, որոնք վերջինիս առողջությանը պատճառել են ծանր վնաս՝ ընդհանուր աշխատունակության 1/3-ից ավելի կայուն կորստի հատկանիշով:

Այսինքն՝ Վարդան Արշավիրի Կարապետյանը «Ռոյալ Արմենիա» Հ/Ձ ՍՊ ընկերության հետ կնքած աշխատանքային պայմանագրով եւ վերը մեջբերված հրամանի համաձայն՝ պարտավոր լինելով պահպանել աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման՝ օրենսդրությամբ սահմանված եւ վերը մեջբերված կանոններն ու պահանջները, խախտել է դրանք, որի հետեւանքով Գեւորգ Արսենի Գեւորգյանի առողջությանը անզգուշությամբ պատճառվել է ծանր վնաս:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՊՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԱՆՍԱՐՔՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ 4 ԶԻՆՎՈՐ Է ՄԱՀԱՑԵԼ

2024 թվականի ապրիլի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՊՆ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան անսարք վիճակում դուրս է եկել երթի եւ վթարի ենթարկվել:

Մասնավորապես, դեպքից առաջ՝ 2024 թվականի ապրիլի 9-11-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Գ.-ն եւ Հ.Հ.-ն ավտոմեքենայի տեխնիկական խնդիրների վերաբերյալ տեղեկացրել են զորամասի տեխնիկական մասի պետին եւ զորամասի ավտոմոբիլային ծառայության պետին, սակայն վերջիններս երթը չթույլատրելու մասով որեւէ գործողություն չեն կատարել:

Ավտոհավաքակայանում Վ.Պ.-ն եւ Ս.Հ.-ն մեքենան փաստացի չեն ստուգել, սահմանափակվել են միայն ձեւական գործողություններ կատարելով, ինչի հետեւանքով անսարքություններ չեն հայտնաբերվել եւ թույլատրվել է երթը, որի արդյունքում ավտոմեքենան տեխնիկական անսարքության պատճառով հայտնվել է ձորում:

Վթարի հետեւանքով մահացել է 4 զինծառայող, 18 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ՊՆ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի, զորամասի տեխնիկական մասի պետի, ավտոմոբիլային ծառայության պետի, զորամասի հրաձգային գումարտակի 2 հրամանատարների նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը) եւ զորամասի տեխնիկական մասի հսկիչ-պետի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

 

 

ՕՊԵՐԱՏԻՎ ԻՐԱՎԻՃԱԿ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 17-18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակության, անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու եւ ավտոմեքենայի գողության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող ։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 2 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

 




Լրահոս