Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 466 դեպք եւ շուրջ 271.4 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 29 դեպքով 29 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ եւ ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 130 մլն դրամի չափով:
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ եւ ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետեւյալ ոլորտներում.
բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության եւ մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 13.74 մլն դրամ տուգանք,
կացության կազմակերպման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1.3 մլն դրամ տուգանք,
կացության կազմակերպում, հագուստի, կոշիկի եւ գործվածքների առեւտուր եւ կրթության ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1.43 մլն դրամ տուգանք,
կոսմետիկայի, արդուզարդի եւ օծանելիքի խանութ, հագուստի, կոշիկի եւ գործվածքների առեւտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 4.13 մլն դրամ տուգանք,
հագուստի, կոշիկի եւ գործվածքների արտադրության, հագուստի, կոշիկի եւ գործվածքների առեւտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1.8 մլն դրամ տուգանք,
հանրային սննդի (հանդիսությունների սրահ ունեցող եւ չունեցող) ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է շուրջ 11.44 մլն դրամ տուգանք,
hեղուկ եւ կոշտ վառելիքի առեւտրի ոլորտում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով արձանագրվել է շուրջ 4.15 մլն դրամ տուգանք,
հեղուկ եւ կոշտ վառելիքի առեւտուր եւ այլ ոլորտներում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է շուրջ 29.7 մլն դրամ տուգանք,
հեղուկ եւ կոշտ վառելիքի առեւտրի եւ ավտոգազալցակայանի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 5.6 մլն դրամ տուգանք,
հեղուկ եւ կոշտ վառելիքի առեւտրի, ավտոտեխսպասարկման եւ (կամ) ավտոլվացման, ավտոպահեստամասերի առեւտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 19.7 մլն դրամ տուգանք,
հեղուկ եւ կոշտ վառելիքի առեւտրի եւ կացության կազմակերպման ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2.5 մլն դրամ տուգանք,
մթերային խանութում 11 հարկ վճարողի մոտ 11 դեպքով արձանագրվել է շուրջ 15.65 մլն դրամ տուգանք,
մթերային խանութի եւ հանրային սնունդ (չունի հանդիսությունների սրահ) ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 14.5 մլն դրամ տուգանք,
սուրճի եւ թեյի արտադրություն, հանրային սնունդ (չունի հանդիսությունների սրահ) եւ այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1.7 մլն դրամ տուգանք,
տնտեսական ապրանքների խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 2.6 մլն դրամ տուգանք։
Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:
ՊԵԿ