Շաբան Կան նոկաուտի ենթարկեց Ջեֆ Մոնսոնին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տաք գլուխներ» բլոգը տեղադրել է երեկ Օրենբուրգում կայացած Ջեֆ Մենսոնի մենամարտը, որի տեսագրությունը դիտելուց հետո պարզ է դառնում, որ 43-ամյա ամերիկացի մարտիկի` ռինգից հեռանալու ժամանակը եկել է:

M-1 Challenge 47 մրցարշավի շրջանակներում Օրենբուրգում կայացել է մենամարտ Ջեֆ Մոնսոնի և Շաբան Կայի միջև:

Մոնսոնը պարտություն է կրել առաջին ռաունդում տեխնիկական նոկաուդով: Դա 43-ամյա մարզիկի՝ արդեն 5-րդ անընդմեջ պարտությունն էր:

Հիշեցնենք, որ երեկ armlur.am-ը ներկայացրել էր Մոնսոնի հարցազրույցը Շաբան Կայի հետ մենամարտից առաջ:

Անդրադառնալով նախորդ պարտություններին՝ ազատ ոճի մարտիկը նշել էր, որ դրանք իր համար լավ փորձ են եղել, որից պետք է եզրակացություն անել և առաջ անցնել:

Մարտից առաջ Մոնսոնը համոզված էր, որ ֆիզիկապես իրեն լավ է զգում և լավ մարզավիճակում է: 43-ամյա մարտիկը հայտարարել էր, որ չի հեռանալու սպորտից, քանի թույլ է տալիս իր առողջությունը, և նույնիսկ պատրաստվում է ռևանշ անցկացնել կարգազանց Ալեքսանդր Եմելյանենկոյի հետ:

Մենամարտի տեսագրությունը ստորև.




Լրահոս