ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը գրում է․
«Հարգելի գործընկերներ Ժամանակն է վերջապես խոստովանել, որ 44 օրյա պատերազմում կրած պարտության և հետագայում թույլ տված սխալների պատճառով, մենք այնքան մեծ կորուստներ ենք ունեցել, այնպիսի ծանր վիճակի ենք հասել, որ սակավաթիվ՝ 2,5 մլիոն բնակչությամբ, հնամաշ քայքայված տնտեսությամբ, թշնամի ուժերով կիսաշրջափակված մեր երկիրը՝ նույնիսկ անկախ նրանից ով կգա իշխանության, մեկ է միայն իր ուժերով առաջիկա տասնամյակում էլ ի վիճակի չի լինի բավարար չափով միջոցներ հատկացնել, արդիականացնել կարգի բերել պաշտպանության մեր համակարգը՝ դուրս գալ կործանարար այս կախվածությունից:
Եւ խնդիրը միայն հայաստանաբնակներինը չէ: Ապազգայնացման այն քարոզը, որ այժմ մեզ պարտադրվում է, շուտով կբերի նրան, որ Կշեռքի նժարին կդրվի ոչ միայն մեր երկրի ինքնիշխանության, այլ ողջ Հայության լինել չլինելու հարցը:
Կործանման եզրին ենք հասել: Ճանապարհների խաչմերուկ լինելու մասին խոսելով, մեկ երկու ղեկավար անձանց համակրանքը ստանալով հնարավոր չէ այս դաժան մրցակցության մեջ արդյունքի հասնել, դիմակայել:
Մեզ որակապես նոր տիպի, նոր լուծումներ են պետք:
Եւ այժմ գոնե պետք է հասկանանանք, որ առանց մեր ողջ ժողովրդի ջանքերի համախմբման, առանց մեզնից արժեք ներկայացնելու, առանց այդ արժեքը գնահատող, բարին կամեցող երկրների հետ մեր հարաբերությունների կարգավորման, նրանց օգնության ապահովման, մեր երկրը՝ իր ուժերով միայն գոյատեվելու հնարավորությունը չունի:
Ակնհայտ է, որ այս գերբարդ իրավիճակում երբ Քաղաքակիրթ աշխարհը անզիջում պայքարի մեջ է մտել ավտորիտար, կայսերապաշտ Կրեմլի հետ, արմատական շատ լուրջ փոփոխություններ են առաջիկայում սպասվում: Երկու կողմերն էլ աջակիցներ, համախոհներ են փնտռում: Եւ քանի որ մենք էլ հիմա այլոց աջակցության խիստ կարիքը ունենք, մենք պետք է հստակ կողմորոշվենք, ով է պատրաստ մեզ օգնելու և նրանց հետ դեպի ուր ենք գնալու:
Որոշենք՝ մեր ողջ ժողովրդի ներկայի և ապագայի վրա մեր այս կամ այն ընտրությունը ինչպես կանդրադառնա: Նրանցից ումը և ինչքան կարելի է վստահել: Ումից և իրականում ինչ օգնություն կարող ենք ստանալ: Մեզանից էլ նրանք ինչ կպահանջեն: Հակադիր կողմը այդ դեպքում ինչ վտանգավոր քայլերի կարող է դիմել: Ողջ հայության ուժերի համախմբմանը ոքանով դա կնպաստի: Մեր հետագայի, մեր ապագայի վրա այդ ընտրությունը ինչպես կազդի:
Նկատի ունենալով այս խնդրի բացառիկ կարևորությունը և հաշվի առնելով՝
. Հայաստանի Հանրապետության կարողությունների առկա վիճակը և այն որ նեկայումս Սփյուռքում բնակվող մեր ազգակիցների քանակը 3 անգամից էլ ավելին է դարձել քան հայրենիքում են ապրում:
. Եւ այն, որ դրսում բնակվող՝ բավական բաձր գիտելիքների, կարողությունների տեր մեր հայրենակիցներից շատերն են պատրաստ աջակցել, որ բեկում լինի, հայրենիքում իրավիճակը շտկվի.
. Իսկ մարդկային կապիտալի գումարային արժեքը առանձնահատուկ, ավելի քան վճռորոշ նշանակություն է ստացել այս դարում.
. Եւ որ ջանքերի համախմբման, հեռակարգավորման, հեռակառավարման խնդիրների լուծումը, տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման 21-րդ այս դարում շատ ավելի դյուրին է դարձել.
. Հաշվի առնելով նաև, որ դրսում բնակվող մեր ազգակիցները շահագռգռված են, որ ժողովրդավարության ընդունված նորմերով, պահանջներով աշխարհում փոխհարաբերությունները կարգավորվեն: Ազգերի ինքնորոշման իրավոընքը, ազգային փոքրամասնություններ օրինական շահերը, մշկույթային առանձնահատկությունները ամենուր պաշտպանվեն, գործունեության հավասր պայմաներ ապահովվի բոլորի համար.
Ապա ակնհայտ է, որ արմատական փոփոխությունների այս դարում, եթե ստանձնենք համազգային շահերով ղեկավարվելու,ժողովրդավարական արժեքների տարածմանը աշխարհով մեկ նպաստելու և այդ արժեքներով կառավարվելու պարտավորությունը՝
Քաղաքակիրթ աշխարհի դռները մեզ համար բաց կլինի և մեր ուժերի համախմբման հարցերում էլ նրանք մեզ էապես կօգնեն:
Նորից շեշտելով, որ այդ կողմորոշուման ընդունումը՝
. Եւ մեր երկրի, և մեր ողջ Հայ ժողովրդի՝ ինչպես ընթացիք, այնպես էլ հեռանկարային շահերից է անմջականորեն բխում.
. Եւ այն էապես կնպաստի և մեր պաշտպանական համակարգի ամրապնդմանը, և մեր ինքնիշխանության, անվտանգութան ապահովմանը.
. Միարժեքորեն կնպաստի նաև, որ սահմանափակվի, նվազագույնի հասցվի թշնամական կողմերից սպասվող վտանգները.
. Պայմաններ կստեղծի նաև, որ ժողովրդավարական երկրների շահագռգիռ աջակցությամբ կարողանանք աշխարնով մեկ համախբել, ի մի բերել մեր ողջ Հայ ժողովրդին հավաքական ներուժը.
. Եւ համագործակցության, փոխօգնության ոգով ձևավորենք նպատակային գործունեության ունակ համազգային կառույցների մեր միաձույլ, կարող համակարգը՝ իր հեռակարգավորման կենտրոն Հայաստանով, փոօգնության, ծառայությունների մատուցման, ինքնապաշտպանության կազմակերպման համահայկական իր գործուն կառուցներով:
Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցությունը՝
Դիմում է մեր բոլոր հասարակական, քաղաքական ուժերին, համազգային ազդեցիկ կառույցներին հետևյալ առաջարկով՝
- Համատեղելով ջանքերը՝ իշխանություններից պահանջել, պարտադրել, որ պաշտոնապես, միարժեքորեն հայտարարեն՝ ընդունում են Եվրոինտեգրման հայտ ներկայացնելու հրատապ անհրաժեշտությունը և պատրաստ են որքան հնարավոր է շուտ, այդ խնդրով հանրաքվե նշանակել:
- Բոլոր այն կազմակերպություներին որոնք կընդունեն Քաղաքակիրթ աշխարհին մաս կազմելու, համազգային շահերով, ժողովրդավարական արժեքներով ղեկավարվելու անհրաժեշտությունը՝ մենք կոչ ենք անում, առաջարկում՝
Մի կողմ դնելով այլ հարցերում իրենց տարաձայնությունները, համերաշխության, փոխաջակցման ոգով նպաստավոր պայմաններ ստեղծեն, որ ձևավորեն ջանքերի ուղղորդման, կարգավորման միասնական շտաբ՝ որը
ա) Եթե Ազգային ժողովը հանրաքվե նշանակելու մասին պահանջվող որոշոմը չընդունի, միացիալ ուժերով միջոցներ կձեռնարկի, որպեսզի հանրաքվեի անցկացումը պարտադրելու համար անհրաժեշտ 300 հազար ստորագրությունները հավաքվեն.
բ) Հանրաքվեի ժամանակ կաջակցի, կկազմակերպի և ակտիվորեն կմասնակցի քարոզարշավին, որպեսզի Եվրոինտեգրմանը այո ասողների քանակը աճի.
գ) Իր առջև խնդիր կդնի նպաստել, պահանջվող քայլերը ձեռնարկել, որ համազգային շահերով ղեկավարվող արևմտամետ ուժերի միջև կապերը խորանան, պայմաններ ստեղծվեն, որ գաղափարական հիմնարար սկզբունքների շուրջը համաձայնության գալով նրանք նախօրոք սկսեն ձևավորել նախընտրական, ընդլայնվող հզոր դաշինք:
դ) Որպես առաջնահերթ խնդիր՝ շտաբը նաև միջոցներ կձեռնակի, որ այդ դաշինքը կազմավորման ընթացքում արդեն իրազեկման, զանգվածային ազդեցության ապահովման լուրջ լծակներ ձեռք բերի, կղմնակիցներ հավաքագրի և կարողանա հանրությանը տեղեկացնել՝ ինչ պատասխանատվությամբ, ինչ նպատակներով, ինչ ծրագրեր է հետագայում իրականացնելու:
Նոր տարվա շեմին այս առաջարկով դիմելով մեր ապագայով մտահոգ բոլոր ուժերին, հույս ունենք, որ համատեղ ջանքերով իրոք կկարողանանք այն դարձնել բեկման տարի»: