Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը պայքարել ու պայքարելու է քաղաքացու շահերը պաշտպանելու համար՝ լինի դա տրանսպորտի թանկացում կամ կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների գների կտրուկ աճ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը:
«Տրանսպորտային բարեփոխման տակ այս իշխանությունները հասկանում են միայն թանկացումներ։ Այս պահին բարեփոխում ասածն իրենց կատարմամբ թղթետոմսակների պատուհաս դառնալն է քաղաքացիների գլխին, երբ տոմսը սահմանափակ օրերով է և «վառվում է», երբ այն չես կարողանում օգտագործել։ Օրինակ, երբ պարզվում է, որ տեղ չկա ավտոբուսում:
Փորձում եք մի համակարգ թանկացնել, որտեղ կային բազմատեսակ խնդիրներ և թերություններ: Չկա տրանսպորտային համակարգ, չկա արժանապատիվ ուղևորափոխադրում: Փոխարենը ունենք մեկ ոտքի վրա կանգնած կամ իրար գիրկ նստած ուղևորներ, ժամանակացույցի բացակայություն, վճարման համակարգերի հաճախակի խափանումներ և այլն»։
Մանրամասները՝ տեսանյութում