ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ արժե Վիեննա թռիչքը՝ Ամանորին ընդառաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորին մնացել է հաշված օրեր: Չնայած նրան, որ Ամանորը համարվում  ընտանեկան տոն՝ շատերը նախընտրում են մեկնել այլ երկիր և այնտեղ դիմավորել Նոր տարին:

ArmLur.am-ը հետաքրքրվել է, թե ինչ արժե թռիչքը հայերի կողմից սիրված եվրոպական երկրներից մեկում՝ Վիեննայում:

Այսպիսիով՝ դեկտեմբերի 26-ին 4 ժամ դեպի Վիեննա թռիչքն արժե 26.100 դրամ:  Ավիատոմսն իր մեջ ներառում է անվճար ձեռքի պայուսակ: Օդանավակայանում գրանցումն արժե 40 եվրո:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 27-ին, ավիատոմսի արժեքը պահպանվում է, սակայն առաջարկվում է նաև 58.380 դրամ արժողությամբ տոմս, որն իր մեջ ներառում է ազատ ձեռքի պայուսակ, անվճար նորմալ նստատեղերի ընտրություն, անվճար գրանցում օդանավակայանում և 20 կգ գրանցված պայուսակ:

Դեկտեմբերի 28-ին՝ ուրբաթ օրը, 1 ուղևորի համար նախատեսված ավիտոմսի արժեքը կազմում է 28.870 դրամ, սա իր մեջ ներառում է ձեռքի պայուսակ:

Նման արժեք է նախատեսված դրան հաջորդող օրերին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս