
Armlur.am լրատվականը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից հետաքրքրվեց` ո՞րն է եղել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեության ամենամեծ բացթողումը, որի պատճառով նա հրաժարական տվեց: «Ես չեմ կարող ասել»,- ասաց պրն Ղահրամանյանը:
Իսկ թե ում կուզենար տեսնել վարչապետի պաշտոնում, Ղահրամանյանն ասաց. «Ինձ թվում է կան բավականին թվով մարդիկ, որոնք արժանին են և կարող են ղեկավարել վարչապետի պաշտոնը»:
«Ւսկ այդ մարդիկ իշխանության, թե՞ ընդդիմության կազմից են»,- հետաքրքրվեց մեր թղթակիցը: Ի պատասխան մարզպետն ասաց. «Իշխանության»: