ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քիքբոքսինգ» մարտարվեստի մարզիչը բռնություն է կիրառել պարեկի վրա. հայհոյանքներ, հրահանգներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ 2024 թվականի հուլիսի 27-ին ժամը 23:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Սեբաստիա 123/2 հասցեում տեղի ունեցած մահվան ելքով վթարի վայրում 2001 թվականի ապրիլի 16-ին ընդունված «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի հուլիսի 20-ի թիվ 25-Լ հրամանով հաստատված’ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության կանոնագրքի պահանջների համաձայն իրականացրել են դեպքի վայրի սահմանազատմանն ու պահպանությանն ուղղված ծառայություն, որի ընթացքում վթարված ավտոմեքենաների կողքին’ երթևեկելի մասում, կանգնած են եղել վթարի հետևանքով հավաքված Գևորգ Շահենի Վարդանյանը, Գուրգեն Հովիկի Գավթյանը, Գոռ Շահենի Վարդանյանը, Անուշավան Արայի Առաքեյյանը, Վլադիմիրի Գագիկի Ավագյանը, Գևորգ Վովայի Կարապետյանը և Ղազար Սոսի Եղիազարյանը:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայւն՝ նույն ժամանակ, քննությամբ չպարզված անձի կողմից բարձրաձայն հայհոյանք հնչեցնելուց հետո Ա. Սիրադեղյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության վերը նշված աշխատակիցները դեպքի վայրի, ինչպես նաև հասարակական կարգի պահպանմանն ուղղված իրենց լիազորություններից բխող գործառույթներն իրականացնելու նպատակով, Գ. Վարդանյանից և մյուսներից պահանջել են չտալ հայհոյանք, չխոչընդոտել իրենց ծառայությանը և հեռանալ դեպքի վայրից:

Նշված օրինական պահանջից հետո Գ.Վարդանյանը շարունակել է հանդուգն վարքագիծը և չկատարելով պարեկային ծառայության աշխատակիցների’ հայհոյանք չհնչեցնելու, հասարակական կարգը պահպանելու և դեպքի վայրը լքելու վերաբերյալ արված օրինական պահանջները, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը բռնություն գործադրելու եղանակով միջամտելու դիտավորությամբ, հանդիսանալով «քիքբոքսինգ» մարտարվեստի մարզիկ (մարզիչ), բոնել է Երևան քաղաքի գնդի, 1-ին գումարտակի հրամանատարի տեղակալ Ա. Սիրադեդյանի թիկունքի հատվածից և հատուկ հնարքի կիրառմամբ բռնություն գործադրելով գցել գետնին, այդ կերպ միջամտելով վերջինի օրինական գործունեությանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս