
«Մարդիկ նախիրի պես մտնում են կուսակցություն»:
Մնում էր, որ մարդկանց կճղակավորների հետ համեմատեն: Իհարկե, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը գլխաքանակին առանձնապես ուշադրություն չի դարձնում, բայց նրանց, ովքեր քանակի հաշվին են ձգտում որակ (իսկ տվյալ դեպքում ընտրություններում ստանալիք տոկոս) ապահովել, այնուամենայնիվ, չարժե նման մահացու մեղադրանքներ ուղղել: Նախասիրության հարց է: Դաշնակցությունն էլ հաճախ ոչ պակաս անազնիվ մեթոդներով է նախընտրական քարոզարշավներ կազմակերպում, սակայն որեւէ մեկն իրեն թույլ չի տալիս կենդանական հատկություններ վերագրել այդ պատմական կուսակցության ներկայացուցիչներին: