Այն բանից հետո, երբ Բրազիլիան իրավունք ստացավ իր մայրաքաղաքում անցկացնել 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և 2016-ի օլիմպիական խաղերը, իշխանությունները որոշեցին հանցագործ տարրերից ազատագրել Ռիո դե Ժանեյրոյի հայտնի հետնախորշերը` ֆավելաները:
Մարե Ֆավելան, որում բնակվում է մոտ 120 .000 մարդ, Ռիո դե Ժանեյրոյի ամենավտանգավոր թաղամասերից է:
Այն տեղակայված է միջազգային օդանավակայան տանող մայրուղու երկայնքով:
Անցած շաբաթ հետնախորշեր ներխուժած 300 ոստիկաններին կփոխարինեն զինվորականները` մարտասայլերի և զրահամեքենաների ուղեկցությամբ:
BBC-ի փոխանցմամբ ` անբարեհաջող թաղամասերի բնակիչներից շատերը համագործակցում են իշխանությունների հետ, որովհետև հույս ունեն, որ ֆավելաները կազատագրվեն նարկոմաֆիայից: