ՖՈՏՈ․ Ուսուցիչներին սարքել եք երկրի ճորտերը. քաղաքացին Փաշինյանի գրառման տակ բողոք է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բլորգեր դարձած ՀՀ վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի գրառումներից մեկի մեկնաբանությունների բաժնում քաղաքացիները մշտապես կամ ծաղրում կամ քննադատում են նրա կատարած գործողությունները, սակայն երբեմն նաև խնդիրներով կիսվում, ինչպես նաև պահանջում արդարություն:

ArmLur.am-ը նկատել է, որ Փաշինյանի վերջին գրառումներից մեկի մեկնաբանություններում քաղաքացիներից մեկը հարցով դիմել է վարչապետին, թե ինչն է պատճառը, որ Տավուշի մարզում ուսուցիչները և դաստիարակները պարգևավճար չեն ստանում, իսկ մարզպետարանի աշխատակիցները 2 ամիսը մեկ ստանում են պարգևավճար:

«Քաղաքապետարանն ու մարզպետարանը ստանում են ամանորյա 13-րդ աշխատավարձը: Միթե՞ մանկավարժները այդքան անարժան են, այն պարագայում, որբ գիշեր-ցերեկ  ձեր ստեղծած նոր ստանդարտներով շաբաթ, կիրակի համակարգչի դիմաց նստած աշխատում են: Ցավում եմ, բայց ուսուցիչներին սարքել եք երկրի ճորտերը, ամենաչգնահատված խումբն է մեր երկրում, անգամ Ամանորին մի փոքր երջանկացնելու հնարավորություն չտվեցիք: ԱՄՈԹ»,-գրել է քաղաքացին:

Սակայն հարկ է նշել՝ չնայած նրան, որ այստեղ խոսքը գնում է Տավուշի մարզի մասին, այնուամենայնիվ միայն այս մարզում չէ, որ նման իրավիճակ է:

ArmLur.am-ը կապ հաստատեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ՝ հասանալու համար՝ ի՞նչ սկզբունքով է տրվում պարգևավճարները։

Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ մարզպետարանը իրավասու չէ ո՛չ թույլատրելու, ո՛չ էլ գումար փոխանցելու, դպրոցները իրենց պարգևատրումներն անում են իրենց բյուջեով: Մենք ո՛չ արգելում ենք պարգևավճար տրամադրել, ո՛չ էլ թույլ ենք տալիս, դա իրենց իրավասության շրջանակներում է, իրենց տնտեսած գումարներից:

Նրա խոոսքով՝ մարզպետարանի աշխատակիցները պարգևավճար ստանում են ըստ կատարծ աշխատանքի: Հարցին՝ թե պարբերաբար են աշխատակիցները պարգևավճար ստանում՝ ասաց, որ հնարավոր է, բայց դա էլ է իրենց տնտեսումների հաշվին:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս