Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու որոշմամբ այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի։

Քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը նշեց, որ նոր մեթոդաբանությունը չի ներմուծում նոր սկզբունքներ, այլ արդիականացնում է գործող համակարգը։ Վճարները հաշվարկվում են բնակարանի մակերեսի հիման վրա՝ ապահովելով աղբահանության վճարների ավելի արդարացի բաշխում։

Սահմանվում է, որ աղբահանության վճարը կլինի 1մ2 համար 13 դրամ.

Ըստ նրա՝

  • մեկ սենյականոց բնակարանի դեպքում քաղաքացիները 400 դրամի փոխարեն միջինը կվճարեն 455 դրամ,
  • երկու սենյականոց բնակարանի դեպքում 600 դրամի փոխարեն՝ միջինը 689 դրամ,
  • երեք սենյականոց բնակարանի դեպքում 900 դրամի փոխարեն՝ միջինը 975 դրամ,
  • չորս և ավել սենյականոց բնակարանի դեպքում 1200 դրամի փոխարեն՝ միջինը 1287 դրամ։
  • Անհատական բնակելի տների դեպքում աճը միջինում կազմում է 180 դրամ մեկ տան հաշվով։

Դավիթ Հակոբյանը նաև նշեց, որ նոր համակարգը հաշվի է առնում բնակարանում ապրող մարդկանց թիվը։ Օրինակ՝ 50 մ2 բնակարանում, որտեղ ապրում է հինգ մարդ, վճարն ավելի քիչ կլինի։ Ընդհանուր առմամբ, բնակարանների համար վճարի միջին աճը կազմում է 80 դրամ։




Լրահոս