««Սպարտակն» ուղղակի սարսափելի խաղաց». Յուրա Մովսիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այսօր մենք ուղղակի սարսափելի խաղացինք», – խոստովանել է «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը championat.com-ին տրված հարցազրուցում:

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև ՝

-«Լոկոմոտիվի» հետ խաղից հետո Դուք ասացիք, որ «Սպարտակը» դեռ վաղ է հաշվից դուրս համարել: Ինչպե՞ս եք հիմա գնահատում ոսկյա մեդալներ վաստակելու շանսերը:

– Հիմա մեր բոլոր մտքերը կապված են միայն առաջնության հաջորդ խաղի հետ: Մեր մրցակիցը «Կրիլյա Սովետովն է», և մենք պարտավոր ենք նրանց հաղթել: Եթե մենք հիմա սկսենք խոսել թիմի չեմպիոն դառնալու շանսերի մասին, ապա շատ ցածր արդյունքով կավարտենք առաջնությունը:

– Լեոնիդ Ֆեդունը ասաց, որ թիմը ձախողել է նախասեզոնային պատրաստությունը: Դուք համաձա՞յն եք:

– Գիտեք, հիմա ես չէի ցանկանա խոսել այն մասին, թե ինչ է եղել նախկինում: Այն ամենը, ինչ պատահել է կամ չի պատահել , հիմա կարևոր չէ: Ներկա պահին մեր մտորումները հաջորդ խաղի մասին են: Ամենակարևորը հաղթանակն է մոտակա խաղում:

– Լուկաս Բարրիոսը առայժմ Ռուսաստանում հաջող հանդես չի գալիս: Ինչի՞ հետ է դա կապված և որքանո՞վ է ձեզ համար հարմար հանդես գալ այդ հարձակվողի հետ միասին:

– Յուրաքանչյուր ֆուտբոլիստ յուրովի է անցնում ադապտացման շրջանը: Նույնիսկ չեմ ցանկանում խոսել Բարրիոսի որակավորման մասին: Հավատացեք, նա հոյակապ մարզիկ է: Վերջ ի վերջո, նա հաջողությամբ հանդես է եկել աշխարհի ամենաուժեղագույն լիգաներից մեկում:

Ինչ վերաբերվում է մեր համագործակցության հարցին, ապա կարող եմ հետևյալն ասել: Ես երբեք չեմ խաղացել երկու հարձակվողով: Սակայն կրկնում եմ, որ Բարրիոսը շատ բարձրակարգ խաղացող է, և ես հավատում եմ, որ հետագայում մենք դրական արդյունքների կհասնենք:

– Ի՞նչպես կբնութագրեիք Դմիտրի Գունկոյին: Ինչպիսի՞ մարզիչ է նա:

– Դմիտրի Գունկովը շատ խելացի մարզիչ է: Նա իրոք գիտի, թե ինչ է ուզում և պահանջում թիմից: Գունկոն փորձում է «Սպարտակին» սովորեցնել հարձակվողական ֆուտբոլ, բայց ցավոք առայժմ ոչինչ չի ստացվում: Ընդանուր առմամբ ես նրա մասին կարող եմ միայն լավն ասել: Հավատացեք, նա աշխատում է ամեն բան անել: Ընդանրապես, մեր պարտությունները բացառապես ֆուտբոլիստների, այլ ոչ թե մարզիչի մեղքով են:




Լրահոս