Ինչպես ասվում է Սարդ-մարդը ֆիլմում՝ մեծ ուժը բերում է մեծ պատասխանատվություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որո՞նք են ՖՄԻ-ի նպատակները հաջորդ տասնամյակի համար, նորարարությունների և շուկայի առաջատարության առումով, ինչպե՞ս եք տեսնում գիտության և տեխնոլոգիայի դերը այս գործում։

Սկսեմ վերջից։ Գիտությունն ու տեխնոլոգիան ծխելու մեջ ավելի ու ավելի կարևոր կդառնա։ Ես համոզված եմ, որ գիտությունն ու տեխնոլոգիան անըդնհատ զարգանալու են, մենք կունենանք ավելի լավ տեխնոլոգիաներ ու լուծումներ՝ մարդկանց ապահովելու ավելի որակյալ արտադրանքով։ Միևնույն ժամանակ, մենք կհամոզվենք, որ արտադրանքն ընդունելի է ու մարդիկ իսկապես անցում կկատարեն։ Գիտությունը մեր գործում արդեն բավականին ծանրակշիռ է, մենք շատ լավ գիտենք, որ մեր արտադրատեսակներն առողջության համար ավելի լավ են, քան ծխելը, բայց տասը տարի անց մենք միգուցե կունենանք համաճարակաբանական տվյալներ, որոնք կապացուցեն ռիսկի նվազեցման արժեքը։ Այնուհետև, երբ արդեն մուտք կգործենք այս նոր աշխարհ, տասը տարի անց, մենք միգուցե կունենանք երկիր, որտեղ սիգարետը կմնա անցյալում, դա շատ հավանական է, այնպիսի վայրերում, ինչպիսիք են Նոր Զելանդիան, Շվեդիան, հնարավոր է՝ շուկայում այլևս չունենան սիգարետ։ Մենք նաև մեկ այլ բան ենք կառուցում, և Հայաստանը կարող է այդ իրադարձության մեջ կարևոր դեր խաղալ, քանի որ Հայաստանը մեզ համար գիտության, տեխնոլոգիայի ու նորարարությունների կենտրոն է։ ՄԵնք զգալի ներդրումներ ենք կատարել Հայաստանում՝ ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլար, մենք ավելի քան 100 աշխատակից ունենք երկրում, հիմնականում՝ գիտահետազոտական ոլորտում։ Ինչու՞ եմ սա նշում․ քանի որ տարիների ընթացքում մենք շատացրել ենք ընկերությունում աշխատող գիտնականների, ճարտարագետների ու փորձագետների թիվը, և այս ամենի հետ՝ մենք կարծում ենք, որ կարող ենք անել ավելին։ Մենք մեր քայլերն ենք կատարում առողջապահության ու բարեկեցության ոլորտներում, աէրոզոլիացիայի կամ ասպիրինին մոտ մի բան, ինչը շատ ավելի արագ կտարածվի ու կյանքեր կփրկի, մենք ավելի ու ավելի ենք առաջ գնում այդ ոլորտում, և տասը տարի անց մենք կարող ենք տեսնել մի բիզնեսի սկիզբ, որը շատ ավելի լավ բան կլինի և կապ չի ունենա նիկոտինի հետ։

Ձեր կարծիքով, կառավարությունները և առողջապահական հասարակական կազմակերպությունները ի՞նչ դեր պետք է խաղան։

Կառավարություններն ամեն ինչի արմատներում են։ Կառավարություններն են սահմանում այն շրջանակները, որտեղ ամեն ինչ տեղի է ունենում։ Ինչպես ասվում է Սարդ-մարդը ֆիլմում՝ մեծ ուժը բերում է մեծ պատասխանատվություն։ Մեր դեպքում, կառավարություններն ունեն այդպիսի պատասխանատվություն։ Կառավարությունները կարող են խանգարել առաջընթացին՝ ստեղծելով օրենքներ, որոնք իրենց նպատակին չեն ծառայում, կամ դրանք կարող են արագացնել առաջընթացը։ Նրանք կարող են անել այն, ինչ անում են Բրազիլիան կամ Հնդկաստանը՝ արգելել այդ արտադրանքը, և արդյունքում՝ ունենալ մի իրավիճակ, երբ իրենց բնակիչները կշարունակեն օգտագործել ամենավտանգավոր արտադրատեսակները՝ իրենց առողջության հաշվին, կամ նրանք կարող են ունենալ առաջադեմ օրենսդրություն, ինչպես Նոր Զելանդիայում, որտեղ առողջապահության նախարարի կողմից իրակակնացվում են ակտիվ արշավներ՝ մարդկանց հորդորելով թողնել ծխելը կամ չսկսել ծխել, բայց եթե դա չեք անում, անցում կատարեք ծխախոտի տաքացման համակարգերին կամ էլ․ սիգարետին։ Սրանք են այն երկու տարբերակները, որ կառավարություններն ունեն։ Նորից կրկնեմ՝ մեծ ուժը բերում է մեծ պատասխանատվություն։

Ինչպե՞ս եք տեսնում վերազգային ընկերությունների դերը, ինչպե՞ս է ՖՄԻ-ն աջակցելու փոքր երկրների տնտեսական զարգացմանը, ինչպիսին Հայաստանն է։

Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ, վերազգային ընկերությունները կարող են մեծ դեր խաղալ հասարակության մեջ, բիզնեսի չափերի պատճառով դրանք կարող են կարևոր դեր խաղալ տարբեր ոլորտներում։ Առաջին դերն ու ամենակարևորը՝ իրենց արտադրանքի միջոցով դրական փոփոխություններ կատարելն է։ Այս արտադրանքները կատարելագործելն օգնում է լավացնել բնակչության առողջությունն ու բարեկեցությունը։ Ես տեսել եմ օրինակներ, ինչպիսիք են ոչ ալկոհոլային գարեջուրը, բուսական հիմքով պատրաստված միսը։ Մենք խոսում ենք սիգարետի ավելի քիչ վնասակար այլընտրանքների մասին։ Ինձ համար սա վերազգային ընկերության առաջին պատասխանատվությունն է։ Մյուս կողմից՝ նման ընկերություններն ունեն հետք, նրանք ունեն աշխատակիցներ, երրորդ կողմեր, որոնց հետ պայմանագրային հիմքերով են աշխատում, հենց այնպես, ինչպես մենք Հայաստանում ենք անում, որտեղ մենք ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլար ենք ներդրել՝ ստեղծելու գիտահետազոտական կենտրոն։ Մենք երկրում մշտապես եղել ենք առաջին 15 հարկատու ընկերությունների շարքում։ Այդ տեսանկյունից՝ իհարկե մենք վերցնում ենք այն ամբողջ ուղեղի ուժը, որ Հայաստանը կարող է առաջարկել՝ հիանալի կրթության ու պատմության պատճառով, որ երկիրն ունի գիտության ու տեխնոլոգիայի ոլորտում՝ միաժամանակ նպատսելով երկրի տնտեսության զարգացմանը։

Հատուկ հարց․ շուտով Նոր տարի է, եթե հրաշք լիներ, ու կարողանայիք Ձմեռ Պապիկին հանդիպել, նրանից ի՞նչ կխնդրեիք։

Ես կասեի՝ Ձմեռ Պապ, ասա աշխարհում բոլոր ծխողներին, որ պետք չէ ծխել, որ պետք չէ սկսել ու հարկավոր է թողնել, եթե արդեն ծխում են։ Բայց նաև ասա ծխողներին, որ եթե նրանք չեն ցանկանում թողնել, նրանք հասանելիություն ունեն ավելի լավ այլընտրանքների, և նրանց համար ավելի նախընտրելի կլինի անցում կատարել։

Շնորհակալություն, և շնորհավոր գալիք Սուրբ Ծնունդ։




Լրահոս