«Մենք փող չենք բաժանում, երբեւիցե չենք բաժանել ու չենք էլ բաժանելու»:
Կուսակցությունները մի բան լավ գիտեն. ընտրություններից առաջ ինչ-որ բան բաժանել է պետք: Մի դեպքում նպատակահարմար է համարվում կանխիկ փողը, մյուս դեպքում` բնամթերքը, կենցաղային տեխնիկան, ինչու չէ, նաեւ երբեւէ չիրականանալիք խոստումը: Տարբերակներից Տ.Կարապետիչը փողը չի նախընտրել, ու հանուն ճշմարտության պետք է նշել, որ փող բաժանողներին նա բազմիցս է քննադատել: Ի վերջո, դրամը ծախսվում վերջանում է, իսկ նվագարկիչը, «ադապտրն» ու ինքնաեռն ընդմիշտ հիշատակ են մնում ընտրողին սիրելի Տիգրան Կարապետյանից: Այնպես որ, նույնիսկ ընտրակաշառքը ճաշակի հարց է: