ԱԱԾ-ում ստուգվում է «Միասին» շարժման հաղորդումը՝ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի կողմից առերևույթ պետդավաճանության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել․

««Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի սահմանած կարգով ՀՀ ԱԱԾ –ում ստուգվում է «Միասին» շարժման հաղորդումը՝ վարչապետ Ն․Փաշինյանի և փոխվարչապետ Մ․ Գրիգորյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ

ՀՀ դատախազությունից «Միասին» շարժմանը տեղեկացրին, որ հաղորդումը հասցեագրել են ՀՀ ԱԱԾ՝ դրանում նշված հանգամանքները «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստուգելու նպատակով։ Այդ մասին «Միասին» շարժման համակարգող խորհրդին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, ելնելով իր ձեռք բերած փաստաթղթային հիմնավորումներից նոյեմբերի 28-ին դիմել էր ՀՀ Գլխավոր դատախազությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի դեմ ՀՀ ՔրՕրի 299 հոդվածով քրեական վարույթ հարուցելու պահանջով: Ըստ այդմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստան-Ադրբեջան սահմանազատում-սահմանագծման գործընթացում կատարել են գործողություններ, որոնք առերևույթ համապատասխանում են ՀՀ ՔրՕր-ի Բաժին 11-ի՝ Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններ, գլուխ 28-ի՝ «Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները», 299 հոդվածի 1-ին կետի պարունակած հանցակազմին․ «1. Պետական դավաճանությունը` թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին` ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության»։ Ելնելով նաև ՔրՕր-ի հոդված 6-ի՝ «Օրենքի առջև հավասարության սկզբունքը» և 7-ի՝ «Պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը» ամրագրումներից՝ «Միասին» շարժումը պահանջել է իր ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա համապատասխան որակում տալ ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի և փոխվարչապետ Մ․Գրիգորյանի գործողություններին՝ որպես պետական դավաճանություն։

Հ․ Գ․ Պարզաբանենք, որ «Միասին» շարժումը դատախազությանն է տրամադրել եռակողմ ստորագրությամբ համապատասխան արձանագրություններ 1983-84 թթ-ին ՀԽՍՀ և ԱդրԽՍՀ միջև իրականացված սահմանազատման վերաբերյալ։ Ինչպես նաև «Հայկական ՍՍՌ Մինսիստրների սովետի N 739 որոշումը, որով Հայկական ԽՍՀ մինիստրների սովետի նախագահ Ա․ Քոչինյանը 1964 թ․ հաստատում է ՀԽՍՀ մինիստրների սովետին առընթեր խճուղային ճանապարհների գլխավոր վարչության N 1043 որոշումը, որը վերաբերում է ՀԽՍՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ցանկին, այստեղ 6-րդ կետում նշված է Գորիս-Կապան ավտոճանապարհը իր 67,8 կմ ողջ երկարությամբ»։




Լրահոս