
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ:
Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Էրդողանը մաղթել է, որ Ադրբեջանի անդամակցությունը «Իսլամական ութնյակին» հաջող ընթացք ունենա:
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ ուշադրությամբ հետևում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հետ կապված զարգացումներին, հավելել, որ խաղաղության ապահովմամբ իրենք ակնկալում են, որ Հարավային Կովկասը կհասնի մնայուն կայունության և բարօրության: