
«Ես ամեն բան անում եմ միայն ու միայն իմ խելքի հաշվին»:
Մեկ օրում հանրահայտ դարձած գործարարը դժվարին ընտրության առաջ է. պատերազմե՞լ Սյունիքի մարզպետի դեմ, թե՞ ամեն ինչ մոռացության մատնել: Մարդու աչքը տեսածից է վախենում, ու հակամարտության շարունակությունը կարող է նոր հարձակումներով նշանավորվել: Բոլորին է հայտնի, որ գործարարի պաշտոնյա հակառակորդն անկանխատեսելի մարդ է եւ նահանջելու սովորություն առանձնապես չի ցուցաբերել: Ինչ վերաբերում է խելքին, իհարկե, ամեն մեկն էլ պետք է խելքով առաջնորդվի, թե չէ դժվար է քաղաքականացված բիզնես դաշտում ինքնադրսեւորվելը: Կամ էլ պետք է տանիք ունենաս կամ լավ բիզնես գործընկեր: