Armenian text to speach

«Բնապահպանության նախարարի արարքն էթիկայի կանոնների խախտում է. «Թրանսփարենսի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հույս ունի, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից բնապահպան ակտիվիվստին վիրավորելու փաստը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից առնվազն էթիկայի կանոնների խախտում կորակվի:

Armlur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ մարտի 25-26-ին Երևանում անցկացված «Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ բնապահպան ակտիվիստների և ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել:

Բնապահպանները կոնֆերանսի դահլիճում բողոքի ակցիա էին կազմակերպել՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Հայաստանի հանքարդյունաբերության և այդ ուղղությամբ ՀՀ բնապահպանության նախարարության անարդյունավետ վերահսկողության առնչությամբ: Ակցիայի ժամանակ նախարարն ակցիայի մասնակիցներից մեկին ասել էր. «Չափդ ճանաչի՛, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակո՛տ»:

Սոնա Այվազյանը հիշեցրեց, որ էթիկայի հանձնաժողովը մինչ այժմ միայն մեկ քաղաքական գործչի՝ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ լրագրող Մհեր Արշակյանին վիրավորելու փաստն էր էթիկայի խախտում որակել: «Մյուս դեպքում դիմումների պատասխանները խուսափողական են եղել կամ տարբեր պատճառներով դրանք խախտումներ չեն որակվել»,-ասաց նա:

«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահը շեշտեց, որ այս կամ այն քաղաքացուն վիրավորած պաշտոնյան պետք է անմիջապես հեռացվի աշխատանքից:

Հիշեցնենք, որ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի որոշումներն իրավական որևէ հետևանք չունեն և ավելի շատ բարոյական հարթության մեջ են:

Անի Ղազարյան




Լրահոս