Ակտաուում կործանված ադրբեջանական ինքնաթիռում բալոն է պայթել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանում աղետի ենթարկված ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռում բալոնի պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «Կազինֆորմ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ղազախստանի Մանգիստաուի շրջանի Առողջապահության վարչությունը։

«Դեկտեմբերի 25-ին ժամը 10:58-ին ստացվել է 1-ին կատեգորիայի շտապ կանչ (ինքնաթիռում բալոն է պայթել): Ուղարկվել են շտապ օգնության 22 բրիգադ և Աղետների բժշկական կենտրոնի 6 բրիգադ», – հայտնել է վարչության պետը:

Բալոնի պայթյունի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվել։

Նաև նշվում է, որ դեպքի վայրում արձանագրվել է 4 զոհի մարմնի հայտնաբերումը։

Բաքվից Գրոզնի մեկնող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել Կասպից ծովի վրայով թռչելիս, որից հետո այն փոխել է ուղղությունը և մեկնել Ղազախստան՝ հարկադիր վայրէջքի։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ավիավթարի պատճառ է դարձել թռչունների երամի հետ բախումը։ Ինքնաթիռում գտնվել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Շուրջ 20 մարդ ողջ է մնացել։

Ադրբեջանի նախագահը, որն ԱՊՀ երկրների գագաթնաժողովին մասնակցելու համար գտնվում էր Ռուսաստանում, վերադարձել է Բաքու։




Լրահոս