ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գոհար Զոհրաբյանը դիմել է վարչական դատարան ՀՀ հաշվեքննիչ պալատի ֆինանսատնտեսական վարչության ֆինանսական բաժնի պետ-գլխավոր հաշվապահի պաշտոնից ազատելու մասին 10.12.2024թ. հրամանը վերացնելու, հայցվորին ՀՀ հաշվեքննիչ պալատի ֆինանսատնտեսական վարչության ֆինանսական բաժնի պետ-գլխավոր հաշվապահի պաշտոնին վերականգնելուն կամ հավասարազոր այլ պաշտոնի, իսկ վերականգնման անհնարինության դեպքում հօգուտ հայցվորի միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցում՝ որպես վերջինիս աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում բռնագանձելուն, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի՝ «սկսած 11.12.2024 թվականից», համար հատուցում՝ հայցվորի միջին աշխատավարձի չափով հօգուտ հայցվորի բռնագանձելուն պարտավորեցնելու:
Գևորգ Վարդանյանը դիմել է վարչական դատարան ՀՀ հաշվեքննիչ պալատի արարողակարգի և փաստաթղթաշրջանառության վարչության պետի պաշտոնից ազատելու մասին 10.12.2024թ. թիվ 495-Ա հրամանը վերացնելու, հայցվորին ՀՀ հաշվեքննիչ պալատի արարողակարգի և փաստաթղթաշրջանառության վարչության պետի պաշտոնին վերականգնելուն կամ հավասարազոր այլ պաշտոնի, իսկ վերականգնման անհնարինության դեպքում հօգուտ հայցվորի միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցում՝ որպես վերջինիս աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում բռնագանձելուն, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի՝ «սկսած 11.12.2024 թվականից» համար հատուցում՝ հայցվորի միջին աշխատավարձի չափով հօգուտ հայցվորի բռնագանձելուն պարտավորեցնելու։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան