ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նատալի Գարեգինի Դարչինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Նատալի Գարեգինի Դարչինյանը 2023 թվականի մարտից մինչև 2023թ. օգոստոս, գիտակցելով բազմաթիվ այլ անձանց հետ հանցավոր կազմակերպության մեջ միավորվելու և նրանց հետ համատեղ գործելու հանգամանքը, հանդես գալով «Լունա Մարտինես», «Լունա Անդերսեն», «Լունա Լեբլան» կեղծանունով, արտասահմանյան՝ հիմնականում Եվրոպական, երկրների բնակիչների՝ զոհերի հետ կապ հաստատելիս ներկայանալով իբրև Միացյալ Թագավորության Նորին Մեծության գանձապետարանի աշխատակից՝ վերոնշյալ հանցավոր կազմակերպության անդամների, ինչպես նաև ղեկավարների առաջադրանքով՝ անդամ չհանդիսացող անձանց կողմից կատարվող հանցանքների նախապատրաստությանը և կատարմանը մասնակցելու և իրեն հանձնարարված նշված նպատակի համար պահանջվող այլ գործողություններ կատարելու եղանակով՝ անձամբ կատարել, ինչպես նաև նպաստել է հանցավոր կազմակերպության հետապնդած նպատակների իրագործմանը՝ որպիսի գործողությունների կատարմամբ անդամակցել է հանցավոր կազմակերպությանը:
Նատալի Դարչինյանը հանցավոր կազմակերպությանն անդամակցելուց հետո՝ 2023թ. օգոստոսից սկսած նախնական համաձայնություն ձեռք բերելով Իսրայելի Պետության քաղաքացիներ Իգոր՝ Գիլլերի, Եվգենի Մարտինիուկի, ՀՀ քաղաքացի Հայկ Թադևոսյանի, ինչպես նաև դեռևս քննությամբ չհստակեցված Հայաստանի Հանրապետության ու արտասահմանյան մի խումբ այլ քաղաքացիներ հետ տևական ժամանակ համակարգչային հափշատկությունների, փողերի լվացման և կեղծ ձեռնարկատիրության հետ կապված համասեռ հանցագործություններ կազմակերպելու և կատարելու վերաբերյալ, 2023թ. օգոստոսից մինչև 2023թ. դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում ղեկավարել է վերոնշված կայուն և միավորված հանցավոր կազմակերպության «Ռիքավրի» կոչվող խումբը` հանցավոր կազմակերպությունը, որի շրջանակներում համատեղելով իրենց հանցավոր դիտավորությամբ ընդգրկված նպատակներին հասնելուն ուղղված ջանքերը, հավաքագրել և ներգրավել են կազմակերպության տասնյակ անդամների:
Նրանց գործողությունները ղեկավարելու և համակարգելու նպատակով ստեղծել են բազմաստիճան հիերարխիկ կառուցվածք և մասնագիտացման վրա հիմնված դերաբաշխում, մշակել են վարքագծի և արգելքների ներխմբային նորմեր և հետևել դրանց պահպանմանը, ներդրել են հանցագործությունների կատարման հստակ և մանրակրկիտ մտածված մեխանիզմեր՝ ուղղորդելով քայլերի հաջորդականությունը, ներդրումներ կատարելու և հավելյալ մեծ եկամտաբերությամբ գումարներ վաստակելու ցանկություն հայտնած անձանց (այսուհետ՝ տուժողներ) գիտակցության վրա հոգեբանորեն ներազդելու հնարքները և այլն, ապահովել են հանցանքների կատարման համար անհրաժեշտ համակարգիչներով և այլ տեխնիկական միջոցներով ու ծրագրային ապահովումներով, մեծաթիվ տուժողների գայթակղելու նպատակով սոցիալական ցանցերում իրականացրել են գովազդներ և վստահությունն ամրապնդելու համար ստեղծել և մատնանշելով ուղորդել են կեղծ բովանդակությամբ համացանցային կայքեր, վարձակալել են հարմարավետ գրասենյակային տարածքներ, որտեղ մուտքը վերահսկել են այցեքարտերով և դեմքի նույնականացմամբ, ստեղծել աշխատանքի, հանգստի ու ժամանցի համար հարմարավետ պայմաններ, ներդրել անդամների ակտիվությունը խրախուսող հավելյալ վարձատրության համակարգեր, ինչպես նաև հանցավոր գործունեությունը քողարկելու և դրա բացահայտումը անհնարին դարձնելու կամ դժվարացնելու նպատակով ձեռնարկել են մի շարք միջոցներ, մասնավորապես՝ հաճախակի ստեղծել և փոփոխել են մտացածին ընկերությունների անվանումները և դրամական փոխանցումները կատարելու համար տուժողներին տրվող բանկային հաշվեհամարները, օգտագործել են ինտերնետ հասանելիության աղբյուրը՝ խեղաթյուրող ծրագրեր, էլեկտրոնային տվյալները պահպանել են համացանցային ամպային տիրույթներում/Cloud/, դրանցում առկա տեղեկատվության հայտնաբերումից զերծ մնալու նպատակով նախատեսել են անակնկալ այցելուների դեպքում համակարգչային սարքավորումների էներգամատակարարումը միաժամանակ դադարեցնելու եղանակ, կիրառել են արտասահմանյան վիրտուալ հեռախոսահամարներ, խմբերի կազմում իրավապահ մարմինների աշխատակիցների կամ համագործակցող անձանց ներդնումից խուսափելու նպատակով իրականացրել են նոր ներգրավվող աշխատակիցների ստուգում պոլիգրաֆ սարքով, աշխատակիցների տվյալների բացահայտումից խուսափելու համար նրանց տրվել են կեղծանուններ ու հերթական համարներ, հրահանգավորել են հնարավոր խնդիրների դեպքում համապատասխան վարքագծի կանոնների վերաբերյալ, տեղադրել և գործարկել են գրառումներ պարունակող թղթային և այլ կրիչների ոչնչացման սարքեր:
Այնուհետև, Նատալի Դարչինյանն իր կողմից ղեկավարվող հանցավոր կազմակերպության անդամների և դրա առաջադրանքով գործող անդամ չհանդիսացող անձանց միջոցով, այն դեպում նախապատրաստումներին մասնակցելով կատարել է իր դիտավորության մեջ համակարգչային հաշտակություններ, ինչի նպատակով Նախապես ստեղծվել են համակարգչային համակարգով ու ցանցով գործարկվող հաշիվների ապահովելով հաշվել են համակարգ ողմից՝ առանց նույնականացում անցած տուժողների Թույլտվության կամ իրավաչափ այլ հիմքերի՝ դրանց հասանելիության ստանալու, դրանցում առկա տեղեկա կամ իրավաչափ այլ հիմք իրականությանը համանատարի անհասկանալ հացնելու տեխնիկական հնարավորություն/Ֆրոդ/, գործարկել են բանականությամբ՝ գործարքներ իրականացնող ու բարձր տոկոսով շահութաբերություն ապահովող ներդրումներ կատարելու առաջարկ պարունակող կայքեր և նախնական վանականացումն ապահովող հարթակներ, ինչպես նաև ստեղծել դրանց շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը հնարավոր ռիսկերից ապահովագրող գոյություն չունեցող ընկերությունների կայք, որոնց մատնանշմամբ հեռահաղորդակցության ընթացքում տուժողներին մոլորեցնելուց և նրանց վստահությունն ամրապնդելուց հետո ուղղորդել են տարբեր չափերի գումարներ փոխանցելու իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին, իբր հարկեր վճարելու, բանկերի կողմից փոխանցումներ կատարելու թույլտվության համար վճարումներ կատարելու և այլ պատրվակներով պահանջել են կատարել հավելյալ գումարների փոխանցումներ, կորցրած միջոցները հետ ստանալու համար կատարել համալրումներ, վճարել տարբեր մտացածին պարտավորություններ՝ ապօրինի, անհատույց իրենցը դարձնելով արտասահմանյան՝ հիմնականում եվրոպական, երկրների ավելի քան 1404 տուժողների՝ առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 810.071.577 ՀՀ դրամ ֆինանսական միջոցները և ստացել դրանք տնօրինելու և օգտագործելու իրական հնարավորություն:
Միաժամանակ, Նատալի Դարչինյանն իր գործողություններով՝ աշխատանքի դիմաց տրամադրվող վարձատրության մեծ մասն առձեռն ստանալու, որոշ անդամների կողմից որպես վարձու աշխատակից չհաշվառվելու, ապօրինի գործունեություն իրականացնելու, ապօրինի գործունեությունը քողարկելու մասով ենթակա անձանց գործողությունները համակարգելով, նրանց հրահանգելով, օժանդակել է ապօրինի գործունեություն իրականացնելու, ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով հանցավոր կազմակերպության մյուս ղեկավարների, այդ թվում՝ Հայկ Թադևոսյանի հանձնարարությամբ ստեղծված՝ «ՋԻ ԷՍ ԹԻ ԱՈՒԹՍՈՐՍԻՆԳ ՏՏ», ««ՋԻ ԹԻ ԷՔՍ ԱՅ ԹԻ ԱՈՒԹՍՈՐՍ ՍՈԼՅՈՒՇՆՍ», «ԷԻՋԴԻԹԻ ԱՈՒԹՍՈՐՍԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից վճարված աշխատավարձերի և դրան հավասարեցված այլ վճարների համար օրենքով սահմանված չափով եկամտային հարկ և Սոցիալական վճարներ չվճարելուն, դրանց վճարումից խուսափելու և դրա չափը նվազեցնելու գործունեությանը, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 127. 118.451 ՀՀ դրամ վնաս:
Քնար Մանուկյան