ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ ՔՊ-ական պատգամավորի հորը պատկանող ընկերությունը թալանել են․ ինչ է կատարվում «Զիգզագ»-ի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող «Զիգզագ» էլեկտրոնիկայի, կենցաղային, խոհանոցային, բջջային և համակարգչային տեխնիկայի, աուդիո- և տեսատեխնիկայի, կենցաղային ու խոհանոցային այլ պարագաների վաճառասրահների ցանցը իրավապահների տեսադաշտում է:

Պատգամավորի հոր ընկերությունը թալանել են: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Տոնապետ Խոդիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով «Զիգզագ» ՍՊԸ-ում /այսուհետ նաև’ Ընկերություն/ որպես սպասարկման կենտրոնի առաքիչ, նույն ընկերության այլ աշխատակից Արիստակես Մաղաքյանի հետ նախնական համաձայնության գալով, «Զիգզագ» ՍՊԸ-ի կողմից վարձակալած Երևան քաղաքի Թբիլիսյան 35ա և Աճառյան փողոցի 46 հասցեներում գտնվող պահեստներից հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերի՝ 4,933,500 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով տարբեր չափերի մալուխներ և պղնձե խողովակներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս