
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեկտեմբերի 25-ին քաղաքին և աշխարհին (Urbi et Orbi) ուղղված ուղերձում կոչ է արել կարգավորել հակամարտություններն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում:
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»-ը։
«Անհրաժեշտ է հետևում թողնել հակամարտություններն ու տարաձայնությունները»,- ասել է Հռոմի պապը՝ դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում գտնվող հավատացյալներին:
Մասնավորապես, նա կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի ճգնաժամը և սկսել բանակցություններ և երկխոսություն ՝ տևական խաղաղություն հաստատելու համար: