Սիրիայի Անցումային կառավարության ռազմական գործողությունների վարչությունը հայտարարել է Լաթաքիա քաղաքում (Դամասկոսից 320 կմ հեռավորության վրա) և նրա արվարձան Ջեբլա քաղաքում պարետային ժամ մտցնելու մասին՝ ալավիական համայնքի անդամների փողոցային բողոքի ցույցերից հետո: Այս մասին հայտնում է Janoubia լրատվական պորտալը։
Ավելի վաղ պարետային ժամ էր մտցվել Հոմսում (Դամասկոսից 165 կմ հեռավորության վրա), որտեղ նույնպես անկարգություններ էին տեղի ունեցել՝ ուղեկցվելով իրավապահների վրա հարձակումներով։ Առնվազն մեկ մարդ զոհվել է, մի քանիսը ծանր վիրավորվել են։