Նիկոլ Փաշինյանը նախատեսում է տեսակապով մասնակցել ԵԱՏՄ գագաթնաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է մասնակցել ԵԱՏՄ գագաթնաժողովին տեսակապով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է գագաթնաժողովի աղբյուրը։

«Փաշինյանի մասնակցությունը սպասվում է տեսակապով»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցնենք՝ երեկ Փաշինյանը հայտարարեց, որ քովիդի իր թեստի պատասխանը կրկին դրական է, ուստի կաշխատի սահմանափակումներով։

Ավելի վաղ Փաշինյանը հրաժարվել էր մեկնել չորեքշաբթի օրը Լենինգրադում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ կորոնավիրուսի թեստի դրական արդյունքի պատճառով։




Լրահոս