
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանին։
Կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը. «Վարույթի շրջանակներում կան մեղադրյալի կարգավիճակ ունեցող այլ անձինք։ Այլ մանրամասներ չենք կարող հայտնել՝ նախաքննության շահերից ելնելով»։
Հիշեցնենք՝ վարչապետի որոշմամբ, Վահագն Գևորգյանը դեկտեմբերի 20-ին ազատվել էր Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից։
Վահագն Գևորգյանը Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականից։ Մինչև այդ պաշտոնը զբաղեցնելը Գևորգյանը Աբովյանի քաղաքապետ էր (2015 թվականից)։