![](https://armlur.am/wp-content/uploads/2024/12/l-0x86wh-2048x1193z-0.3838-3.jpeg)
Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել, թե ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում։
«Այս ամենը վկայում է մեր երկրի կենսաբազմազանության և էկոլոգիական հարստության վերականգնման մասին, ինչպես նաև այն արդյունք է բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացված արդյունավետ պահպանության աշխատանքների»,- գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։