
ArmLur.am-ը այս թվականի դեկտեմբերի 18-ին ահազանգ էր ստացել այն մասին, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարևանությամբ գտնվող գետնանցումում մեղմ ասած հակահիգիենիկ իրավիճակ է։
Ավելին, ArmLur.am-ը նաև ահազանգեր էր ստանում այն մասին, որ գետնանցումներում գիշերում են ազգությամբ հնդիկ մարդիկ և իրենցից հետո ստեղծում ավելի հակահիգիենիկ իրավիճակ, քանի որ առկա իրավիճակն էլ լավագույններից չէ։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետարանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարևանությամբ գտնվող գետնանցումում իրականցնում է քանդման աշխատանքներ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան