Գերմանիան դադարեցրել է Վրաստանին աջակցության ծրագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիան դադարեցրել է Վրաստանին 200 միլիոն եվրո արժողությամբ աջակցության ծրագրերը և քննարկում է պատժամիջոցները ԵՄ գործընկերների հետ, ասել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։

«Վերջին շաբաթների և ամիսների ընթացքում «Վրացական երազանք» կուսակցությունը ավելի է հեռացնում երկիրը ԵՄ-ից, ինչը նաև լրջորեն վտանգում է Գերմանիայի հետ Վրաստանի երկարամյա գործընկերությունը»,- ասվում է Բերբոքի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական պորտալում։

Նախարարը հավելել է, որ միևնույն ժամանակ Բեռլինը ԵՄ իր գործընկերների հետ քննարկում է հետագա միջոցառումները՝ «վրացի պաշտոնյաների համար առանց վիզայի ռեժիմի վերացումից մինչև նպատակային պատժամիջոցների ներդրում»։




Լրահոս