Ֆինլանդիան Էստոնիային կապող էներգետիկ մալուխը խզվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բալթիկ ծովում տեղի է ունեցել մալուխի հերթական խզումը։

«Ֆինլանդիայի և Էստոնիայի ուղիղ հաղորդակցությունը խզվել է տեղական ժամանակով ժամը 12։26 -ին»,-ասվում է ֆիննական Fingrid ցանցային ընկերության հաղորդագրության մեջ:

Դրանում հստակեցվում է, որ անջատման պահին Ֆինլանդիայից Էստոնիա փոխանցման հզորությունը կազմել է 650 ՄՎտ: Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հավաստիացրել է, որ միջադեպը չի ազդի երկրի էներգամատակարարման վրա․ հաղորդել է ֆիննական Yle պարբերականը:

Fingrid-ում չեն բացառել դիվերսիայի վարկածը, սակայն ընդգծել են, որ միջադեպի պատճառները դեռ պետք է պարզել:




Լրահոս