
Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Կոնվենցիան հնարավորություն կտա խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը երկու պետություններում՝ ստեղծելով նպաստավոր մրցակցային պայմաններ, ներդրումային բարենպաստ միջավայր և ներդրողների համար կայուն հարկային դաշտ:
Կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կընձեռի զարգացնել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ապրանքների և ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, ինչպես նաև կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը: