Armenian text to speach

Հայկական պատվիրակությունը Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով․ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայկական պատվիրակությունը 2025 թվականին Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով։

«Նախապես ուզում եմ ասել, որ մեր պատվիրակությունը հանդիպմանը կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով»,- հինգշաբթի օրը կայացած ԵԱՏՄ խորհրդի նիստի ժամանակ ասել է Փաշինյանը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցրել է, թե ինչն է խնդիրը։

«Ալեքսանդր Գրիգորևիչ, ես այս մասին հրապարակային հայտարարություն եմ արել, և այս հայտարարությունը մնում է ուժի մեջ, չեմ կարծում, որ սա ճիշտ ձևաչափ է այս հարցերը քննարկելու համար, պարզապես պետք է արձագանքել, որպեսզի թյուրիմացություններ չլինեն », – ասել է Փաշինյանը։




Լրահոս