
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Էրեբունի տարածքային կազմակերպությունում դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած նախաձեռնող նիստի թեման Հարկային օրենսգրքի վերջին փոփոխություններն էին:
Որպես հիմնական զեկուցող՝ ներկայացրեցի այդ փոփոխությունները, դրանց նպատակն ու խնդիրները:
Շուրջ երկու ժամ տևած նիստին հրավիրված մանր և միջին բիզնեսով զբաղվող տնտեսվարողներն ու կուսակցականները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերն ու առաջարկները՝ ինչպես հարկային քաղաքականության, այնպես էլ այլ թեմաներով:
Ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի գործընկերների հետ միասին պատասխանեցինք հնչող հարցերին, նաև գույքագրեցինք բարձրաձայնված խնդիրները, որոնցով կզբաղվենք և կփորձենք հնարավորինս կարճ ժամանակում լուծումներ գտնել: