Այսօր Արմավիրի բանտում արտասովոր իրավիճակ էր, բեմի հերոսներ էին դատապարտյալները։ Ամանորին ընդառաջ դատապարտյալները ներկայացում էին պատրաասել դատապարտյալների երեխաների համար՝ Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը»։
Բեմում հիմնական դերակատարը 20 տարի ազատազրկման դատապարտված «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանն է։
Դատապարտյալների երեխաների համար անկնկալ էր պատրաատվել ու հեքիաթի ամենաուժեղ պահին հայտնվեց Ձմեռ պապը։
Ինչու հենց «Անխելք մարդը»․ 20 տարվա ազատազրկման դատապարտված Մուշեղ Մխիթարյանը ներկայացման ընտրությունը պատահական չի համարում
Տոնական տրամադրությունը կալանավորների երեխաների համար կազմակերպվել էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարների կողմից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան