Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո Արսեն Հարությունյանը սոցցանցերում հրապարակում է արել։
«Անցյալը թողնում ենք որպես փորձառություն, ոչ թե սահման։ Հիմա միայն առաջ` դեպի նոր նպատակներ, դեպի նոր հաղթանակներ։ Ամեն ինչ առջևում է, երբ նայում ես միայն վերև»,- գրել 25-ամյա Արսեն Հարությունյանը։
Նա Հայասանի առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակչում պարտության էչ մատնել Մեժլում Մեժլումյանին։
Հիշեցնենք, որ Արսեն Հարությունյանը Եվրոպայի քառակի չեմպիոն է, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր, Տոկիոյի ու Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից։