
Իրաքի հետախուզության ղեկավար Համիդ ալ-Շաթրին այցելել է Դամասկոս՝ բանակցություններ վարելու սիրիական նոր վարչակազմի ներկայացուցիչների հետ, հայտարարել է Իրաքի կառավարության խոսնակ Բասեմ ալ-Ավադին։
«Իրաքի պատվիրակությունը՝ հետախուզական ծառայության ղեկավար Համիդ ալ-Շաթրիի գլխավորությամբ, հանդիպել է սիրիական նոր վարչակազմի հետ։ Նրանք քննարկել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, երկու երկրների ընդհանուր սահմանին անվտանգության և կայունության ապահովման պահանջները»նրա խոսքերն են մեջբերել ԶԼՄ-ները:
Դեկտեմբերի 8-ին սիրիական զինված ընդդիմությունը հայտարարեց Դամասկոսը գրավելու մասին և սկսեց անցումային իշխանությունների ձևավորումը։