«Մենք գիտենք, որ Դուք ոչ միայն սափրել եք Ձեր մորուքը, այլ փոքր-ինչ հիվանդացել եք, այդ պատճառով մենք Ձեզ ընդունում ենք ինչպես նոր և երիտասարդ անդամի մեր գագաթնաժողովում»,- այս կերպ է Մինսկի ղեկավարը տողատակերով վիրավորել Նիկոլ Փաշինյանին։
Հայաստանի և Բելառուսի առաջնորդները րոպեներ անց վիճաբանել են ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ։ Վեճը սկսվել է, երբ Նիկոլ Փաշինյանը նախապես հայտարարել է, թե հայկական պատվիրակությունը հաջորդ տարվա մայիսին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին կմասնակցի հեռավար՝ տեսակապի միջոցով։
Ալեքսանդր Լուկաշենկո․ «Եթե մեզ դիտողներին հետաքրքիր է մեր Միությունը, ես կխնդրեի նրանց, այնուամենայնիվ, մասնակցել խորհրդակցություններին, այլ ոչ թե հեռուստացույցով մեզ պատմեն՝ ինչպես են համագործակցելու մեզ հետ։ Նիկոլ Վովաևիչ սա ձեզ չի վերաբերում, մենք գիտենք, որ Դուք ոչ միայն սափրել եք ձեր մորուքը, այլ փոքր-ինչ հիվանդացել եք, այդ պատճառով մենք Ձեզ ընդունում ենք ինչպես նոր և երիտասարդ անդամի մեր Միությունում։ Շնորհակալություն ուշադրության համար»։
Նիկոլ Փաշինյան․ «Շնորհակալություն, Ալեքսանդր Գրիգորևիչ, պարզապես ուզում եմ ճշգրտել, որ մենք չենք ընդդիմանում ԵԱՏՄ գագաթնաժողովը Մինսկում անցկացնելուն, այլ ես նախապես ուզում եմ ասել, որ մեր պատվիրակությունը խորհրդի նիստին կմասնակցի տեսակապի միջոցով, շնորհակալություն»։
Ալեքսանդր Լուկաշենկո․ «Ո՞րն է ձեր խնդիրը, շա՞տ հեռու եք Մինսկից, կամ ոչ մեկ չկա որ Ձեզ բերի, մենք կկազմակերպենք Ձեր պատվիրակության տեղափոխումը»։
Նիկոլ Փաշինյան․ «Ալեքսանդր Գրիգորևիչ, ես այս մասին հանդես եկա հանրային ելույթով և այդ հայտարարությունը մնում է ուժի մեջ։ Չեմ կարծում, որ սա ճիշտ ձևաչափ է այս հարցերը քննարկելու համար։ Պարզապես Դուք ասացիք, անդրադարձաք հարցին, ես պարտավորվեցի միանգամից արձագանքել, որ ոչ մի անհասկացվածություն չլինի»։
Ալեքսանդր Լուկաշենկո․ «Մենք կքննարկենք ձեր դիմումը»։
Նիկոլ Փաշինյան․ «Ի՞նչ կա քննարկելու, Դուք չեք կարող քննարկել իմ դիմումը, քանի որ իմ դիմումը չի կարղ քննարկվել»։
Ալեքսանդր Լուկաշենկո․ «Մենք կնայենք, ես հասկանում եմ, Ձեզ մոտ գուցե նաև հեռուստացույցն է դարձել խնդիր, մենք դրան ըմբռնումով ենք մոտենում»։
Նիկոլ Փաշինյան․ «Խնդիր չկա»։
Վեճից հետո Փաշինյանը ֆեյսբուքում գրել է, թե «ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի», և հրապարակել տեսանյութը։
Բելառուսի և Հայաստանի միջև հարաբերությունները վատթարացան, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան որակեց որպես «ազատագրական պատերազմ»:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի այցելի Բելառուս, քանի դեռ այն գլխավորում է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան