ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպե՞ս են Ամանորը նշում Նորվեգիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ շատերի կողմից սիրված Ամանորն ամեն երկրում տարբեր ձևերով են նշում: Այ օրինակ Նորվեգիայում ընդունված չէ նվերներ տալը, ինչպես արվում է սովորաբար եվրոպական երկրների մեծ մասում:

Նորվեգիայում Ամանորը դիմավորում են դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը և մտնում է այն տոնական օրերի շարք, որոնք տևում են դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 13-ը: Տոնը սովորաբար նշվում է համեստորեն: Չնայած այս ամենին՝ ամեն դեպքում երեխաները ստանում են փոքրիկ նվերներ:

Նորվեգական ավանդական ուտեստները բավական շատ են, սակայն տոնական ուտեստները Ամանորին ավելի քիչ են, քան Սուրբ ծնունդին։ Այդ ուտեստներից են տապակված հնդկահավը՝ խնձորով և չամիչով, բրնձե պուդինգը՝ նուշով և չորացված ձողաձուկով, որ մշակում են կաուստիկ սոդայով՝ անսովոր համը ուժեղացնելու համար։

Նորվեգիայում մի ավանդույթ կա, երբ մարդիկ ատում են յուրահատուկ ծաղիկներ կամ բաժակներ՝ կապված նոր տարվա խորհրդանիշների հետ: Այն կարելի է գտնել ընտանեկան միջոցառումներում, հատկապես Սուրբ Ծնունդից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս