Պատմության ընթացքում տարբեր ժամանակաշրջանների տոնական զարդարանքները տարբերվել են միմյանցից՝ արտահայտելով տվյալ ժամանակաշրջանին բնորոշ ոճը, ճաշակն ու հնարավորությունները:
1800-ականներին օրինակ, ամանորյա և սուրբծննդյան զարդարանքների նորաձևությանը բնորոշ էին ոսկեգույնն ու արքայական զարդանախշերը, Վիկտորյական ժամանակաշրջանին բնորոշ էին ոսկեզօծ կաղիններն ու բյուրեղները, իսկ արդեն 1940-ականներին՝ մետաղե տոնածառի խաղալիքները:
Վերջին տարիներին տոնածառների և ամանորյա զարդարանքի մեջ գերակշռում են փայլերն ու պարզությունը, սակայն 2024-ին տենդենցները փոխվում են՝ ընդգրկելով նաև հին ոճի դետալներ:
ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում ամանորյա և սուրբծննդյան զարդարանքի 5 տենդենցներ.
1. Ոչ ավանդական զարդարանք
Տենդենցների կանխատեսմամբ զբաղվող Stylus ընկերության ղեկավար Լորեն Չուի կարծիքով այս տարի նորաձև կլինեն կլինի 90-ականներին բնորոշ գունապնակները: Ըստ Լորեն Չուիի՝ նորաձև կլինեն երիտասարդական համարվող ավանգարդ զարդերն ու ոճը: Այս զարդարանքների կենտրոնում գույներն են՝ բազմապիսի և վառ՝ վարդագույնից մինչև նարնջագույն և վառ կանաչ:
2. Ռետրո դիսկո զարդարանքներ
Տենդենցների փորձագետ Դեյնա Իսոմ Ջոնսոնի կարծիքով այս տարի նորաձև կլինեն նաև 1970-ականների դիսկոներին բնորոշ գույները, փայլերն ու զարդերը: Ամանորյա այս զարդարանքների շարքում իր ուրույն տեղն ունի դիսկո գունդը: 1970-ականների հայտնի դիսկո գնդերը այս տարի նորաձև կլինեն տանածառից կախված հատկապես, որոնց չեն զիջում LED լույսերը:
3. Ժապավեններն ու «բանտիկ»-ները
Այս տարվա ամենահետաքրիր ու յուրօրինակ տենդենցը ժապավեններն ու «բանտիկ»-ներն են, որոնք հիշեցնում են տարվա ամենաաղջկական իրադարձություններից մեկի՝ Barbie-ի տարեդարձի մասին: Եթե ցանականում եք, որ տան զարդարանքը լինի պարզ և դասական, ապա նախապատվությունը տվեք հենց ժապավեններին:
4. Ֆետրից պատրաստված զարդեր
Ոճը հիշեցնում է ընտանեկան ջերմությունն ու տաքությունը, ինչը պայմանավորված է խաղալիքների փափուկ բնույթով, որոնք մարդկանց հիշեցնում են ընտանի կենդանիներին:
5. Անկում դեպի 1800-ականների սկիզբ
Հին աշխարհի Regency ոճը հագեցած է ռոմանտիկ շեշտադրումներով, շքեղ նյութերով, ոսկեզօծ ամեն ինչով և հարուստ ոսկերչական երանգներով:
Հ. Բ.