ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Շատ վիրավորված եմ»․ «222 լավա»-ին տուգանել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԵԿ-ը խոշոր բիզնես ունեցող անձանց տուգանել է 109 միլիոն դրամի չափով։ Այս մասին նախօրեին իր անձնական բլոգում հայտնել է տիկտոկեր Էրիկ Շահբազյանը՝ «222 լավա»-ն։

Տիկտոկերն իր խոսքում նշել է, որ վիրավորված է ՊԵԿ-ի այդ քայլից, քանի որ երբ ՊԵԿ-ը հայտարարել է բլոգերների հարկեր վճարելու մասին, նա միացել է այդ համակարգին և վճարել հարկեր։

Ըստ տիկտոկեր «222 լավա»-ի խոսքի՝ նա չունի խոշոր բիզնեսներ, կապ չունի առք ու վաճառքի հետ, միայն մատուցում է գովազդային ծառայություններ։

Հավելենք, որ 109 միլիոն դրամը հավասար է 279 հազար ամերիկյան դոլարի։

Տիկտոկերը նաև վրդովվել է այն հանգամանքից, որ ՊԵԿ-ը տուգանելուց առաջ հաշվի չի առել այն հանգամանքը, որ նա նվերներ էլ է բաժանում քաղաքացիներին, որը կարող էր և չանել։

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել տիկտոկեր Էրիկ Շահբազյանի հետ, սակայն վերջինս անպատասխան թողեց մեր զանգերը։

Նշենք, որ տիկտոկերը սկանդալային կերպար է համարվում և հաճախ է հայտնվում ուշադրության կենտրոնում։ Հիշեցնենք, որ տիկտոկեր Էրիկ Շահբազյանը Հյուսիս-Հարավ ավտոմայրուղում երթևեկել էր ոչ թույլատրելի արագությամբ։ Այն հատվածում, որտեղ վարել և նկարահանել էին տեսանյութը, թույլատրելի արագությունը սահմաված է եղել մինչև 100 կմ/ժ, իսկ բլոգերը վարել է առնվազն 210 կմ/ժ արագությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս