Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Ֆուտզալի Հայաստանի 2024 թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։
Հավաքելով 58 միավոր՝ Ֆուտզալի Հայաստանի 2024թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը:
Երկրորդ հորիզոնականում է Հայաստանի գործող չեմպիոն «Երևան ՖԱ»-ի գլխավոր մարզիչ Խաչատուր Միքայելյանը (29 միավոր)։
20 միավորով երրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Յունիսպորտի» գլխավոր մարզիչ Նիկիտա Կրիկունը: