Մեծ Բրիտանիայում երկու կին է ձերբակալվել սուպերմարկետից գողություն անելու համար: Գողություն կատարելուց հետո նրանք չեն կարողացել հեռանալ դեպքի վայրից, քանի որ իրենց մեքենայի բենզինը սպառվել է: Կանայք կարողացել են շեղել խանութի պահակի ուշադրությունը եւ գողանալ 400 ֆունտ ստերլինգի ակոհոլ: Գողոնը տեղադրելով մեքենայի բեռնախցիկ` փորձել են հեռանալ, բայց մեքենան տեղից չի շարժվել: Փախուստի դիմելու փոխարեն` գողերը դուրս են եկել մեքենայից եւ հրել այն դեպի մոտակա բենզալցակայանը: Հավանաբար նրանց տրամաբանության վրա ազդել է հանցագործություն կատարելուց առաջ օգտագործած ալկոհոլը: Հետաքրքիրն այն է, որ տաք հետքերով հանցագործներին բռնել հնարավոր չի եղել: Նրանք ձերբակալվել են միայն մեկ այլ գինետանը գողություն կատարելուց հետո. այս անգամ նրանք փորձել են փախուստի դիմել ավտոբուսով:
ԽՄԻՉՔԻ ԳՈՂԸ ԳՈՂ ՉԷ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ