Կազանի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը, տեղեկացրել է «Ռոսավիացիան»։
Գերատեսչությունում նշել են, որ սահմանափակումները մտցվել են թռիչքների անվտանգության ապահովման համար, այլ մանրամասներ չեն նշվում։
Ինչպես նշել է Коммерсантъ-ը, որպես կանոն, նման միջոցներ ձեռնարկվում են անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիքի պատճառով։ Տեղի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը։ Նման սահմանափակումներ են մտցվել երեկ՝ դեկտեմբերի 27-ին։
Դեկտեմբերի 21-ին, ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, Կազանում վեց անօդաչու թռչող սարք է խոցվել։ Քաղաքապետարանում հայտնել են հրդեհների մասին քաղաքի երեք թաղամասերում։ Մի քանի մարդ վիրավորվել է, հարուցվել էահաբեկչության գործ։